Թրամփի վերջին մրցակիցը դուրս եկավ պայքարից
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, հանրապետական թեկնածու և Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Նիկի Հեյլին հայտարարել է, որ հրաժարվում է հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարից ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Եկել է իմ քարոզարշավը դադարեցնելու ժամանակը: Ես ասել եմ, որ ցանկանում եմ, որպեսզի ամերիկացիները ձայները լսելի լինեն: Ես արեցի դա: Ես չեմ զղջում: Չնայած ես այլևս թեկնածու չեմ լինի, սակայն չեմ դադարի խոսել այն մասին, ինչին հավատում եմ», - ասել է նա: Հեյլին Թրամփին շնորհավորել է հաջողության համար, սակայն չի պաշտպանել նրա թեկնածությունը:
Քանի որ Հեյլին դուրս է մնացել մրցապայքարից, Թրամփը մնում է նախագահի պաշտոնի համար հանրապետականների վերջին հավակնորդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրենց կուսակցություններից հաղթել են Սուպերերկուշաբթի տեղի ունեցած փրայմերիզի ժամանակ:
Թրամփը հաղթանակ էր տարել Կալիֆորնիա, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա, Տենեսսի, Օկլահոմա, Տեխաս, Արկանզաս, Մէն, Ալաբամա, Մասսաչուսեթս, Կորոլադո և Միննեսոտա նահանգներում: Նիկի Հեյլին հաղթել էր միայն Վերմոնտ նահանգում:
News.am