Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ԽԶՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլին հաջորդում է մյուսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականությանը: Ես կարծում եմ՝ «Զվարթնոց»-ով ամեն ինչ չի սահմանափակվի: Ինչ էլ նրանք այժմ ասեն՝ պարբերաբար իրականացնում են այն, ինչի մասին խոսել են. խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին է, ապա կբարձրացնեն Գյումրիում բազայի առկայության մասին հարցը», - ասել է Զատուլինը:

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն այն տեսակետն ունի, որ «Զվարթնոց» օդանավակայանում պետք է ծառայություն իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը:

«Հայաստանն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի և նա Ռուսաստանին այդ մասին տեղեկացրել է պաշտոնական նամակի միջոցով», - ասել է նա:

News.am