2024-03-07 12:35
Լրատվական գործակալություններ
Մարսելում կտեղադրեն Սողոմոն Թեհլերյանի արձանը
Մարսելի Բոմոն շրջանում մարտի 15-ին տեղի կունենա հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանի հանդիսավոր բացումը:
Սողոմոն Թեհլերյանը Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, որտեղ Անդրանիկի գնդում մասնակցել է կամավորական շարժմանը։
Հայ վրիժառուն 1921 թվականին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային: Սպանությունից հետո Թեհլերյանին դատել են Գերմանիայի դատարանում, այնուհետև նա անմեղ է ճանաչվել ու ազատ արձակվել։
Lurer.com