ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀՈԳՈՒ ԱԿՆԹԱՐԹ» ՆԿԱՐՆԵՐԻ և ԿՏԱՎՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված «Հոգու ակնթարթ» նկարների և կտավների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են սկսնակ նկարչուհի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Նարինե Ասլանյանի ստեղծագործությունները:

НА ЕРЕВАНСКОМ ВОКЗАЛЕ ОТКРЫЛАСЬ ВЫСТАВКА КАРТИН «МГНОВЕНИЕ ДУШИ»

Ասլանյանի՝ ցուցադրությունում ընգրկված գործերն առավելապես նվիրված են կնոջը: Դրանք հիմնականում կոնկրետ պահի հոգեվիճակ արտահայտող դիմանկարներ և պատկերներ են: Ինքը հեղինակը նշում է, որ ցուցադրությունը ստեղծվել է տարբեր տարիների՝ հոգեկան հուզումների և հզոր ներշնչանքի պահերին: Ներշնչանք կերպարներից, ականավոր տարբեր դիմանկարիչներից, սովորական մարդկանցից և հուզումներից:

««Յուրաքանչյուր նկարիչ նախևառաջ սիրող է եղել»: Այս փայլուն արտահայտությունը պատկանում է բանաստեղծ և մտածող Ռալֆ Վալդո Էմերսոնին: Ահավասիկ, ներկայացված բոլոր աշխատանքները սիրող-նկարչի՝ կնոջ հայացքի, զգացումների արտահայտման, շարժման և մարմնի լեզվի պատկերման միջոցով նրա հուզական ապրումները ներկայացնելու փորձ են: Գործերի զգալի մասը ստեղծվել է հանպատրաստից, սպոնտան, հենց աշխատավայրում, առանց նախնական էսքիզների և սևագրերի՝ այնուհետև վերածվելով կանանց դիմանկարների և պատկերների շարքի»,- ասում է Ն.Ասլանյանը:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Մուտքն այցելուների համար ազատ է:

 

Основная тема:
Теги: