Ալիևը հատուկ ներկայացուցիչ է նշանակել օկուպացված Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էլչին Յուսուբովին հատուկ ներկայացուցիչ է նշանակել օկուպացված Ստեփանակերտում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Յուսուբովը ծնվել է 1975թ. օգոստոսի 8-ին։ Ավարտել է ժողովրդական տնտեսության կառավարման ադրբեջանական ինստիտուտը և պետական տնտեսական համալսարանը՝ վարկերի գծով տնտեսագետի մասնագիտությամբ։ Աշխատել է տարբեր պաշտոններում մասնավոր հատվածում, Ադրբեջանի առևտրի նախարարությունում, տնտեսական զարգացման նախարարությունում, ստանդարտացման, չափագիտության և պատենտների պետական գործակալությունում, պետական գույքի կառավարման պետական կոմիտեում և այլն։ 2020թ մայիսից զբաղեցնում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերի պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։

News.am