2024-03-09 12:10
Լրատվական գործակալություններ
0
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԻՋԱՆՑՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ ԻՐ ՎԱՂԵՄԻ ԾՐԱԳԻՐԸ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը.
«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։
Միջանցքը առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»։