Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպմանը Սինանյանը վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զարեհ Սինանյանի երեկվա սադրիչ և վիրավորական պահվածքը Ցյուրիխի (Շվեյցարիա) հայ համայնքի հետ առաջացրել է համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների վրդովմունքն ու զայրույթը։ Այս մասին գրել է Ցյուրիխի հայ համայնքի ներկայացուցիչ Մանուկ Մալխասյանը և տեսանյութ հրապարակել:
«Ինչպե՞ս կարելի է դասական սփյուռքահային (ոչ հայաստանցի) պիտակավորել «նախկին» և «մերժված»։ և այդ ամենի «պատճառը» Արցախի անմեղ դրոշն էր։ Ստորև մի փոքր դրվագ այդ հանդիպումից»,- գրել է նա։
Համայնքի ներկայացուցիչները պատմեցին, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ համայնքի ներկայացուցիչներից Կարո Օհանյանը դահլիճ է մտել Արցախի դրոշը ուսերին գցած: Դա չի վրիպել Սինանյանի ուշադրությունից, որը ասել է, որ «լավ կլիներ՝ Հայաստանի դրոշը ուսերիդ գցած գայիր»:
Համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սինանյանը անպարկեշտ վարք է ցուցաբերել՝ վիրավորելով համայնքի ներկայացուցիչներին՝ անվանելով նախկին, մերժված:
«Դուք ժողովրդի կողմից մերժված եք, իսկ մենք ժողովրդի կողմից ընտրված ենք, իմացեք»,- ասել է նա:
Համայնքի ներկայացուցիչներն էլ վրդովվել են Սինանյանի պահվածքից, ասել, որ նա պառակտում է Սփյուռքը:
News.am