Արցախի դրոշը կրկին Ֆրանսիայի հրապարակում է

ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցությանպատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և հայտնել է, որ Արցախի դրոշը կրկին իր տեղում է՝ Ֆրանսիայի հրապարակում։

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ անհայտ անձիք Արցախի Հանրապետության դրոշը հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից, սակայն առաջիկա ժամերին Արցախի դրոշը կրկին կտեղադրվի։

News.am