Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտում ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը
Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում գտնվող ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունը։
«Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի հայկական դիմագիծը», – ասվում է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ, հավելելով, որ կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ։ Մարտի 8-ին, Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: «Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը:
Armenia Today