ԵՄ-ն սպառնացել է Իրանին լրացուցիչ պատժամիջոցներով Ռուսաստանի հետ համագործակցելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կմտցնի Իրանի դեմ, եթե նա բալիստիկ հրթիռներ մատակարարի ՌԴ, ընդ որում՝, թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը քանիցս հերքել են Արևմուտքի այդ մեղադրանքները՝ դրանք չապացուցված անվանելով։

ԵՀ նախագահը երեքշաբթի հանդես է եկել Եվրախորհրդարանի լիագումար նիստում (Ստրասբուրգ)։ Նրա ելույթը հեռարձակվել է ԵՀ կայքում։

«Ավելացնեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին տրամադրի բալիստիկ հրթիռներ»,- ասել է նա։

News.am