ՌԴ Իվանովոյի մարզի վարչակազմը հայտնել է կործանված Իլ-76-ի օդաչուների մահվան մասին

Ռուսաստանի Իվանովոյի մարզի վարչակազմը հայտնել է կործանված Իլ-76 ինքնաթիռի օդաչուների մահվան մասին։

«Նահանգապետ Ստանիսլավ Վոսկրեսենսկին ցավակցություն է հայտնել Իլ-76-ի անձնակազմի զոհված օդաչուների ընտանիքներին և հանձնարարել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Իվանովոյի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է։ Ինքնաթիռում 15 մարդ է եղել։

News.am