Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ․ ԴԱՏԱՐԱՆԸ «ՇԱՌԻՑ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ» ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել`ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Նա նաև նշել է. «Պատկերացնու՞մ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:

Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:

Հա...Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ:.

Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:

Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը))).. Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:

Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»:

News.am