Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ «ՉԳԻՏԵՄ, Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ». ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐԹՆԱՆԱԼ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ
Այդ դավաճանությունը, որ ակնհայտ իրականացրել է հայ ժողովրդի նկատմամբ, և այդ դավաճանության նկատմամբ նման անպատասխանատու և ցինիկ քաղաքականությունը, որ իրականացվում է պետության ներսում, ամենասարսափելին դա է: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր Նարեկ Մալյանի դատավարությունը, հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, իշխանությունները պետք է առաջնորդվեն արժեքներով և բարոյական նորմերով, որովհետև յուրաքանչյուր իշխանության մեջ կա աստվածային սկիզբ, աստվածային բնույթ. «Սրանք ամենաանբարո, ամենաանարժեք, ամենաստախոս, ամենահանդուգն, ամենացինիկ իշխանություններն են, որը երբևե աշխարհում կարող էր գոյություն ունենալ։
Այսքանից հետո մարդը կանգնել ասում է՝ ես չգիտեմ թե ինչ պետք է անենք, սա նշանակում է փակուղի, որ մի ամբողջ ժողովուրդ կարող է վաղը չարթնանա, կա՛մ արթնանա ռմբակոծությունների տակ, կա՛մ արթնանա անհայրենիք։ Ինչ է նշանակում թղթի վրա մի քարտեզ նկարել և բերել, ասել՝ սա մեր երկրի քարտեզն է։ Երկրի ղեկավարն է, 4-րդ Բ դասարանի Լևոնիկը չէ»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ ձախողել՝ իջեցրել է նշաձողը և դրա արդյունքում հայաթափել Արցախը։
Զաքարյանը հայտնեց, որ պետք է հասարակության առողջ մասին ոտքի կանգնեցնել և շտկել իրավիճակը։