2024-03-15 17:10
Լրատվական գործակալություններ
Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս
Դատարանը 3 ամսով երկարաձգեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Դատական դեպարտամենտից։
Եղիշե Հակոբյանը համարվում է առանցքային մեղադրյալներից մեկը։
Նշենք, որ ըստ պաշտոնական վարկածի` հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից 2023 թվականի հունվարի 19-ին 15 զինծառայող զոհվեց։