Թեհրանը մեղադրել է «թշնամիների անվտանգության ծառայություններին» Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների մեջ
Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին ասել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների մեջ տեսանելի են թշնամիների և նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները։
«Մենք ձգտում ենք ողջամտությամբ, խելամտությամբ ու հեռատեսությամբ հաղթահարել «հարաբերությունների սառնության» փուլը և նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում։
Թշնամիների և տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու ռեժիմների, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները տեսանելի են Իրանի և Ադրբեջանի տարաձայնությունների մեջ»:
Բնականաբար, ինչպես ընտանիքում ոչ բոլորն են նույնկերպ մտածում, այնպես էլ հարևանները կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Հարևանները սերտորեն կապված են միմյանց հետ: Բայց երբեմն մենք պետք է մաքրենք դրանք կեղտից և մանրէներից: Իրանի նոր կառավարության հարևանության քաղաքականությունը լուրջ է ու սկզբունքային»։
News.am