ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ 10 % CASHBACK
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան: Մարտի 25-31-ը ներառյալ Արդշինբանկի բոլոր քարտապանները, ովքեր անկանխիկ գնումներ կկատարեն DANZ, Carpisa, Geox, Ecco, Clarks, Scarpe multibrand, Original Marines, Springfield, Women'secret խանութ-սրահներում և վճարումը կկատարեն Արդշինբանկի POS տերմինալներով, կստանան 10% cashback։
Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար:
Cashback-ը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ մուտքագրվելով հաճախորդի այն քարտի հաշվին, որով վերջինս կատարել է գնումը:
Ակցիայի ժամանակ կիրառելի են Արդշինբանկի բոլոր քարտերը, բացառությամբ Մեղու և ArCa Sas քարտերի:
Cashback-ը տրամադրվում է միայն մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արդշինբանկի վճարային POS տերմինալներով անկանխիկ գնումներ կատարող հաճախորդներին:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում հանրապետության ամբողջ տարածքում: Ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Visa Gold թվային քարտ անմիջապես Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: