Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ Է ԵՎ ՎԵՐՋ…
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է և վերջ…
Նա քանդեց պետությունը։
Նա ազգը բաժանեց նախկինի ու ներկայի, սևերի և սպիտակների։
Նա իր պաշտպանության տակ առավ տրանսգենդեռներին։
Նա պայքարի մեջ մտավ Եկեղեցու դեմ։
Նա պատերազմ հայտարարեց հայագիտությանն ու ազգային կրթությանը։
Նա հայապահպանությունը հանեց մեր ազգային նպատակներից։
Նա Ալիևին կառուցողական համարեց։
Նա մերժեց Արցախ ազատագրողներին։
Նա հանձնեց Արցախը ու ճանաչեց Ադրբեջանի կազմում։
Նա Արարատը հայինը չի համարում։
Նա դեմ է Նեմեսիսի հուշարձանի տեղադրմանը։
Նա լուռ էր, երբ հայաթափվեց Արցախը։
Նա ամեն օր հանձնում է մեր հայրենիքը։
Նա հայից հանում է ազգային ոգին։
Նա խաչեց Նժդեհին ու Վազգենին, Արամ Մանուկյանին ու Բեկոր Աշոտին։
Նա մերժում է Անկախության հռչակագիրը։
Նա ուրացավ Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։
Նա քոռ դանակով քերթում է Հայոց պատմությունը։
Նա ատում է Հայաստանն ու դարձնում թուրքական ծայրագավառ։
Նա հանում է համալսարանները մայրաքաղաքից՝երազելով դարձնել թուրքական հոսթել։
Նրա անունն է Նիկոլ Փաշինյան։
Սա է իրականությունը։
Ո՞վ սա հասկանում է ու Նիկոլի հետ է՝ Նիկոլից ոչ պակաս թշնամին է հայության։
Ո՞վ չի հասկանում, ասում եմ, որ հասկանա։
Ո՞վ այսքանից հետո էլ չհասկանա, պանթուրքիզմի ջատագով է և վերջ»։
Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքան էջ