Պեսկով. Ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կայունություն ավելացնեն Կովկասում

Ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կայունություն ավելացնեն Հյուսիսային Կովկասում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ի ձգտումը՝ ամրապնդել իր ներկայությունը Հյուսիսային Կովկասում, մեզ լավ հայտնի է։ Անզեն աչքով երևում է։ Կա նաև այն ըմբռնումը, որ ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կարող են կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել Հյուսիսային Կովկասում։ Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են։ Մենք ուշադիր հետևում ենք և գլխավորապես մտադիր ենք կողմնորոշվել մեր երկկողմ հարաբերություններով և համագործակցության գործիքներով, որոնք ունեն մեր կողմերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

News.am