Իրանցի քաղաքագետ. ՌԴ-ն պետք է հասկանա, որ Բաքվի և Անկարայի կողմից աջակցվող ծայրահեղականների գրոհներն ավելանալու են

Իրանի ԻՀՊԿ Թելեգրամ-ալիքը հրապարակել է իրանցի քաղաքագետ և իրավաբան, դոկտոր Ահմադ Ղազիմիի մեկնաբանությունները, որը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ Բաքվի և Անկարայի կողմից աջակցվող ծայրահեղականների գրոհներն ավելանալու են։

«Իրանցի քաղաքագետ և իրավաբան, դոկտոր Ահմադ Ղազիմի. Կովկասում Ռուսաստանի սխալների շարքի ֆոնին, «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո, Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ն ձևավորում է Թուրանի միջանցքը և ստեղծելու է միջանցք էթնիկ անջատողական ահաբեկիչների համար, կենտրոնաասիական ծայրահեղականների, այդ թվում թաքֆիրականների նման գրոհները, որոնք աջակցվում են Բաքվի և Անկարայի կողմից, ավելանալու են»,- գրել է Իրանի ԻՀՊԿ Թելեգրամ-ալիքը։

News.am