Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՆԱՐ Է ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Օրերս Փաշինյանը ՔՊ-ի անդամներին հրահանգեց մոռանալ «պատմական Հայաստանը» և հենց այդ դրույթը դնել իրենց «գաղափարական պատրաստվածության» հիմքում։ Նա կոչ արեց ՔՊ-ականներին այդ ծիրի ներքո «փոխվել» և համապատասխանաբար «փոխել» ժողովրդի մտայնությունը։
Ավելին, Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի հետ կատարված ողբերգական իրադարձությունները նկարագրեց որպես ընդամենը «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»՝ առանց թուրք-ադրբեջանական հայատյաց դաշինքի ոճրագործությունները գեթ մեկ խոսքով արձանագրելու։ Փաստորեն, նա որակում է Արցախի հայաթափումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ներկա փուլը, որպես մի բնականոն, օբյեկտիվորեն տեղի ունեցած երևույթ՝ «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»։ Ըստ այդմ՝ նա փորձում է մի կողմից «մաքրել», ձերբազատել Ադրբեջանն ու Թուրքիան որևէ միջազգային իրավաքաղաքական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ թուլացնել, քայքայել և կազմալուծել հայկական ինքնությունը, որն ամբողջությամբ հայոց պատմության և մշակույթի արդյունք ու թանձրույթ է։
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՆՀՆԱՐ Է ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ։
Ով այս ճշմարտությունը չգիտակցեց, բռնելու է ազգային ուծացման և, ի վերջո, թուրքացման ուղին՝ իր համար ապահովելով անփառունակ վախճան։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ