Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 17 մարդու, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ

Ստամբուլի ոստիկանությունը շուրջկալներ է իրականացրել և ձերբակալել անձանց, որոնց կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը 27 մարդու բռնելու և ձերբակալելու օրդեր է տվել, որոնք կասկածվում են ԻՊ-ի համար աշխատելու մեջ։ Ավելի վաղ հետախուզական տվյալներ էին ստացվել, որ նրանք գործունեություն են իրականացնում Թուրքիայում։ Ներկա պահին բռնվել է 17 մարդ։ Շարունակվում են ևս 10 կասկածյալների որոնումները։

Թուրք ուժայինները մշտապես շուրջկալներ են իրականացնում՝ Թուրքիայում ԻՊ կողմնակիցներին կամ մասնակիցներին բռնելու նպատակով։ Գործողություններն իրականացվում են հանրապետության տարբեր նահանգներում։

News.am