2024-03-26 15:56
Լրատվական գործակալություններ
Բրիտանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու առիթով
Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ասանժի, նա կկարողանա շարունակել ԱՄՆ-ին արտահանձնման որոշման բողոքարկումը բրիտանական դատարաններում։
Դատարանը նաև ԱՄՆ կառավարությանը երեք շաբաթ է տվել, որպեսզի երաշխիքներ ներկայացնի, որ Ասանժի իրավունքները դատարանում կպահպանվեն և որ նրան մահապատիժ չի սպառնում։
Լոնդոնի գերագույն դատարանը Ասանժի գործով հաջորդ լսումները նշանակել է մայիսի 20-ին, եթե կողմերը ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։
News.am