Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼՈՒ Է, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԳՏՆՎԵԼՈՒ ԼՈՌԻԻՑ







Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ քարտեզները կցելով։ 













«Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կա՛մ խաթարվում են, կա՛մ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:

 










Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն՝ առանձին գյուղերի մասով», - նշել է պատգամավորը։

Aysor.am