«ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԸ ՁԵՐ ՍԱՐՍԱՓՆ Է»

«Արցախի Հանրապետության հանձնման և ցեղասպանության համահեղինակ ՀՀ իշխանությունն օկուպացրած վարչախումբը այժմ էլ ուղիղ, լկտի բառապաշարով սպառնում է Արցախի իշխանություններին ու «ԼՂ որոշ շրջանակների»: Շատ հավանական է՝ շուտով ականատես լինենք հերթական հակահայկական ու հակաարցախյան «դիմակահանդեսին», որտեղ նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն դրամատիկ ֆիլմի սցենարով կներկայացնի, թե ինչպես է «պատժում» Արցախի Հանրապետության մասունքները փրկելու փորձ անողներին:

Նույնիսկ հանձնելուց ու ցեղասպանելուց հետո՝ Արցախը ձեր սարսափն է…

Մի օր, երբ կթվա, թե արդեն ամեն ինչ մարսել եք՝ Արցախը կկանգնի ձեր կոկորդին…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Նարե Սիմոնյանը:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը, ըստ էության, հանգամանալիության աստիճանով առաջինն է, որ նա տվել է 2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո։ Ուշագրավ է, որ հարցազրույցը հրապարակվել Է Ֆրանսիայի ամենահայտնի և խոշորագույնը համարվող ազգային թերթերից մեկում՝ Le Figaro-ում, իսկ նրա հետ զրուցել է պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որը 44-օրյա պատերազմից հետո մշտական և մեծ ուշադրություն է հատկացնում Արցախի և Հայաստանի թեմային։

Քանի որ Շահրամանյանի հարցազրույցը «ԳԱ»-ում հրապարակված է գրեթե ամբողջությամբ, չենք անդրադառնա դրա բովանդակությանը: Նշենք միայն գլխավոր տեսանկյունները:

Արցախի նախագահը նախևառաջ շեշտում է գերիների ազատ արձակման կարևորությունն ու ծայրահեղ անհրաժեշտությունը, ընդ որում՝ ոչ միայն հանրապետության ղեկավարների, այլև այդ օրերին գերեվարված զինծառայողների, որոնց մասին, ցավոք, քչերն են խոսում: Աչքի է զարնվում Շահրամանյանի ծայրահեղ զսպվածությունն ու զգուշավորությունը գլխավոր դերակատարների նկատմամբ և քննադատության ընդգծված (և տվյալ դեպքում միանգամայն բացատրելի) բացակայությունը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հասցեին։

Բաքվի դաժան ագրեսիայի պահին Արցախի Հանրապետությանը դավաճանաբար լքած ՀՀ իշխանությունների վերաբերյալ հնչում է միայն հանրահայտ փաստի արձանագրումը. «Ինչպե՞ս կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուսների նկատմամբ իրենց իրավունքների մասին»։

Սակայն «Երևանի իշխանությունների» վրա, դատելով արձագանքից, ամենից շատ ազդել է բնավ ոչ հիշատակումը հայկական տարածքի բռնազավթման մասին։ Այն հարցին, թե գոյություն ունե՞ն արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է. «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»:

Դժվար է պատկերացնել, թե ասվածը նորություն էր օկուպացիոն ռեժիմի համար։ Այդուհանդերձ Փաշինյանն ու իր թիմակիցներն ընկնավորվեցին հենց այդ առիթով։ Առավոտյան կառավարության նիստի ժամանակ Նիկոլը հիստերիայի մեջ ընկավ, հրամցնելով բառակույտ, որը միանգամայն սազական կլիներ նաև Ալիևին։

Նախ հայտարարեց, թե «Հայաստանում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»։ Սաստիկ հիշեցնելով, ի դեպ, իր տխրահռչակ արտահայտությունը. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։

Այնուհետ հաջորդեցին անթաքույց սպառնալիքները՝ «արտաքին ուժերի» հիշատակմամբ. «Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն քայլեր և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների չօգտագործեն ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար։Եթե որևէ մեկն իրեն ՀՀում նույնականացնում է ՀՀ կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են»:

Վերջապես, հստակ, և, իհարկե, բնավ ոչ առաջին ակնարկն այն մասին, թե Արցախը հանձնելու պատասխանատվությունը կրում են բացառապես ԼՂՀ իշխանությունները. «Նրանք, որոնք այդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունը ունեցել են և տեսել ենք ինչ են արել այդ հնարավորության հետ»։

Հայաստանի ղեկավարի համար միանգամայն անընդունելի և ամոթալի այս բանավոր փորլուծության մեջ, որը սկսեցին կրկնել ասես անձրևից հետո որդերի պես ամեն ծակից դուրս եկած ՔՊ-ական շները, պետք է արձանագրել միանգամից մի քանի վտանգավորագույն պահեր։

Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի վտարանդի կառավարություն չի կարող լինել, արդեն որերորդ անգամ պաշտպանելով Բաքվի այն թեզը, թե իբր՝ «Արցախի հարցը փակված է»։

Երկրորդ՝ նա գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ Ռուսաստանըարտաքին ուժերը») խրախուսում են Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը և դրանով իսկ «սպառնալիք ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։ Զարմանալի է, բայց փաստ. ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը մեղադրում է «արտաքին ուժերին», որ շահագրգռված են Արցախի պետական մարմինների գործունեության շարունակման հարցում, այսինքն՝ հաստատման, որ Ղարաբաղի հարցն ամենևին էլ փակված չէ։

Չորրորդ՝ նա ուղիղ տեքստով մեղադրում է Արցախի կառավարության անդամներին և պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու մեջ և ինքն էլ սպառնում «համապատասխան քայլեր» ձեռնարկել նրանց դեմ։ Դա ասվում է այն պայմաններում, երբ հայկական երկրորդ հանրապետության 8 նախկին և ներկա առաջնորդները պահվում են Բաքվի բանտերում, նրանց նկատմամբ դատաստան է նախապատրաստվում, իսկ հայ և միջազգային իրավապաշտպաններն ու տարբեր կառույցները պահանջում են ազատ արձակել նրանց։ Դա չեն պահանջում միայն բուն Հայաստանի կառավարությունն ու դրա ղեկավարը. որևէ մեկը հիշո՞ւմ է, որ Փաշինյանը երբևէ խոսած լինի այդ մասին միջազգային հարթակներում։

Գուցե այդ պարանոիկը Շահրամանյանի, կրկնեմ, շատ զգուշավոր ու կշռադատված հայտարարությունների մեջ վտա՞նգ է տեսել սեփական իշխանության համար։ Դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Փաշինյանն այսօր իր և իր հանցավոր իշխանությանը սպառնացող վտանգ է տեսնում ամեն ինչում և բոլոր նրանց մեջ, ովքեր իրեն չեն ենթարկվում և ում ի վիճակի չէ վերահսկել, և դա երևում է անզեն աչքով։

Նույնքան ակնհայտ է, որ թուրքական օրակարգը մինչև վերջ կատարելու անհրաժեշտությամբ անկյուն քշված՝ նա ընդունակ է ամեն ինչի, անխտիր ամեն քայլի։ Այդ թվում՝ ձերբակալելու և նույնիսկ իր հանցակից Ալիևին հանձնելու Արցախի մնացած ղեկավարությանը՝ «Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը վերացնելու» պատրվակով։ Նա, անշուշտ, այսուհետ էլ կշարունակի հակաարցախյան քարոզչական արշավի հետագա սաստկացումը՝ զուգահեռաբար հայտարարելով սոցիալական աջակցության նոր ծրագրերի մասին, որպեսզի հետո մեղադրի արցախցիներին «անշնորհակալության» մեջ։

Այս միտումներն արդեն նկատելի են և գնալով ավելի կուժգնանան։ Ինչպեսև Արցախը հանձնելու մեջ բացառապես հանրապետության իշխանություններին, և, իհարկե, Ռուսաստանին (որն, անշուշտ, ունի մեղքի իր բավական մեծ բաժինը) մեղադրելու միտումները, հետևողականորեն իրենց վրայից գցելով որևէ պատասխանատվությունը Հայրենիքի դավաճանության համար։ Բավական է հիշել, թե մի քանի շաբաթ առաջ ինչ աննախադեպ ցինիզմով էր այդ թեմայի շուրջ ճամարտակում Օմեգա-Արաբատ Միրզոյանը՝ հայտարարելով, թե «մենք դրանում մեղավոր չենք»…

Վերջապես, հակաարցախյան հիստերիայի բորբոքմամբ և «Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի» մասին հեծեծանքներով Փաշինյանը կփորձի սպանել ևս մեկ՝ ամենակարևոր «նապաստակը». ուշադրություն շեղել Տավուշում և սահմանամերձ մյուս շրջաններում տեղի ունեցող ամենից։ Որպեսզի իր և Ալիևի համար առավելագույնս թեթևացնի Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման հերթական ակտը, որի սկիզբը դրվեց Արցախին դավաճանելով:

Այն Արցախին, որի մասին հիշատակումն անգամ հավասարաչափ սարսափն է ազդում և կատաղություն հարուցում երկու արյունոտ ոճրագործների մոտ, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Բաքվում։

Ամեն ինչ ճիշտ է. թող երկուսն էլ իմանան, որ ռևանշն ու հատուցումն անխուսափելի են: