Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «ՉՀԱՆՁՆՎՈՂ» ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԳՈՒՑԵ ՓԱԽՉԵԼՈՒ Է

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ռազմավարական որոշում՝ ըստ Նիկոլի «Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:

Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:

Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը...

Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեզ բոլորիդ հանձնելու եմ»:

Հ.Գ.- Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար, եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»:

Aysor.am