«Հրապարակ». ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ. ՔՊ-ՈՒՄ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձևավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված՝ հույս հայտնելով, որ այն լինելու է Հայաստանի և իրենց իշխանության փրկության մի բացառիկ, կարելի է ասել՝ տիեզերական նշանակության իրադարձություն։ Եվ ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում են դրան։ Դրանից է կախված թե, ի վերջո, ուր է գնալու Հայաստանը:

Եթե Արևմուտքն «աջակցող» հայտարարություններից բացի գործնական քայլեր անի, խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, որի շնորհիվ հնարավոր լինի տարանջատվել ռուսական տնտեսությունից, ՀՀ իշխանություններն առանց երկմտելու կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, այլ ոչ թե մի քանի միլիոնի»:

News.am