Քաղաքացիների 78,1 տոկոսը Հայաստանին բարեկամ են համարում Ֆրանսիան, իսկ Ռուսաստանին՝ 29,7 տոկոսը

Քաղաքացիների 78,1 տոկոսը Հայաստանին բարեկամ են համարում Ֆրանսիան, իսկ Ռուսաստանին՝ 29,7 տոկոսը։ Այս մասին ցույց են տալիս Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները

«Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78,1 տոկոս։ 12 տոկոսը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, 8,8 տոկոսը կարծում է, որ նա ոչ բարեկամ երկիր է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 68,5 տոկոսով, Իրանը՝ 57,8, ԱՄՆ-ն՝ 41 տոկոս, Չինաստանը՝ 35 տոկոս, Վրաստանը՝ 34 տոկոս, Գերմանիա՝ 32 տոկոս, և Ռուսաստանի Դաշնությունը՝ 29,7 տոկոս»։

Նավասարդյանի խոսքով՝ ՌԴ-ի՝ բարեկամ լինելու ցուցանիշի անկումը կապվում է հակաքարոզչության հետ։

News.am