2024-04-04 19:29
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը ՀԱՊԿ-ի մի շարք երկրների հետ համատեղ զորավարժություն կանցկացնի
Հուլիսին Ղազախստանում տեղի կունենան Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Բիրլիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն Ղազախստանի «Օյմաշա» պոլիգոնի տարածքներում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։ Զինվորականները կմշակեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելու» գործողություններ։
Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում արդեն տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են վարժանքների նախապատրաստմանն ու կատարվելիք առաջադրանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Armenia Today