ՍԱՏԻ ՍՊԻՎԱԿՈՎԱՆ՝ «ԺՊԻՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ

Ապրիլի 5-6-ը Երևանում կայանալիք «Դեղձանիկ» ներկայացման ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ է տեղի կունենա մոսկովյան «Ազգերի թատրոնի» առաջին հյուրախաղերի շրջանակում լայնածավալ նախագիծ է, որը ներառում է ոչ միայն մշակութային, այլև սոցիալական և հումանիտար ուղերձներ:

'ГОРОД УЛЫБОК' И РОЗОВАЯ ДАМА

Ապրիլի 3-ին այս նախագծի ձևաչափով Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ դարձավ «City of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի հյուրը, որն օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Մարդասիրական այս ակցիայի նախաձեռնողը «GPM Gold» ընկերությունն է, որը հանդիսանում է Երևանում «Ազգերի թատրոն»-ի հյուրախաղերի համակազմակերպիչը և «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մշտական դոնորը։

Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ հանդիպել է հիմնադրամի աշխատակազմին՝ տնօրեն Էսթեր Դեմիրճյանի գլխավորությամբ, նպաստառու երեխաների ծնողներին։ Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով։ Փոքրիկ բուժառուներին բազմաթիվ անակնկալներ էին սպասում՝ տիկնիկային ներկայացում, օդապարիկների շոու, հրավառություն և անհատական նվերներ հարգարժան հյուրից։

Այս բարեգործական միջոցառման ավարտին Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱՆ հայտարարվեց որպես «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին։