2024-04-05 19:35
Լրատվական գործակալություններ
Նարեկ Մալյանի գործով դատավորի որոշումից հետո կրքերը բորբոքվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ ընթացող «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստին պաշտպան Տիգրան Աթանեսյանի դատարանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ գործով կողմնակալ լինելու հիմնավորմամբ։
Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Դատարանի որոշումից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, ներկա գտնվող Մալյանի աջակիցները վանկարկում էին՝ «Ամոթ, խայտառակություն»։
Դատարանը զգուշացրեց, որ նման վարքագծի դեպքում դատական սանկցիա է կիրառելու և նիստը հետաձգեց։
News.am