2024-04-08 12:53
Լրատվական գործակալություններ
ԵՄ անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներն տարածաշրջանային իրենց այցը սկսել են Հայաստանից
Երկուշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամները։
Երևանում նախատեսված են նրանց հանդիպումները երկրի ղեկավարության և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանում ստեղծված իրավիճակը և Բաքվի հետ բանակցությունների ընթացքը։
Հայաստանի մայրաքաղաքից եվրոպացի պաշտոնյաների պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի, ապա Բաքու։
AlphaNews.am