2024-04-08 15:37
Լրատվական գործակալություններ
Աշոտյանի համար երաշխավորագրեր են ներկայացնելու ԱԺ ընդդիմադիր բոլոր պատգամավորները
Ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, և այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները»,- գրել է փաստաբանը։
Verelq.am