Լավրով․ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խանգարել կայունացմանը Հարավային Կովկասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը։ Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Նրանք (խմբ. ԱՄՆ-ն և դաշնակիցները) փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին, չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղվող տարբեր ձևաչափեր։

Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, այնուամենայնիվ, հավատարիմ են ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նա համոզված է, որ ռազմավարական առումով արևմտյան գիծը դատապարտված է ձախողման։

Sputnik Արմենիա