Պիեռ Դ՛ԱՐԺԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՆ ԷՐ

Ադրբեջանի երկրորդ առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ՝ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանը։

«Մասնավորապես՝ էնթիկ հայերի կամայական ազատազրկման վերաբերյալ պահանջները, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ Հայաստանի պնդումները, և վերջինը՝ Հայաստանի պահանջները էթնիկ հայերի նկատմամբ կատարված բռնության տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանի դիրքորոշումն այս մասով առերևույթ փոխվել է վարույթի ընթացքում։ Հարցը, սակայն հետևյալն է իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ առաջին հերթին՝ Ադրբեջանը պնդում էր, թե ֆիզիկական բռնության գործողությունները ըդդեմ էթնիկ հայերի, անկախ նրանից զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք, կոնվենցիայի նյութական շրջանակի մեջ պետք է չներառել, հատկապես երբ այդ գործողությունները կատարվել են իր զինված ուժերի կողմից։ Ապրիլի 5-ին հայտարարեց, որ ինքն այլևս չի առարկում դատարանի իրավազորության հարցին այն պահանջների մասով, որոնք վերաբերում էին զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին, կամ միևնույն ժամանակ պահպանում էր իր առարկությունը այն մասով, որ կոնվենցիայի ներքո Հայաստանի մյուս պահանջները վերաբերել են զինված հակամարտության ակտիվ գործողությունների փուլում քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դրևորումներին, և, որ դրանց կապակցությամբ Հայաստանը ապացույցներ իբրև չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, որ դրանց հիմքում էթնիկ կամ ազգային խոշտանգումն է։ Ադրբեջանը պահպանել է իր այն առարկությունը, թե ՀՀ զինված ուժերի կողմից իբրև վատ վերաբերմունքի մասին պահանջները վերաբերել են զինված հակամարտության փուլին»,- նշեց պրոֆեսորը։

Պիեռ դ՛Արժանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված առարկություններն աղոտ էին «Ադրբեջանի և էթնիկ հայերի միջև կոնֆլիկտը, երբ նրանք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ հստակ էթնիկ ծագում և ձևաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանին ներկայացված կոնֆլիկտը «էթնիկ կոնֆլիկտ է», ուստի այս համակարտությունը շարքային միջպետական կռիվ չէ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական և կոնտեքստից կտրված մեկնաբանությունների, պնդելով, թե այս կոնլֆիկտի շրջանակում կան առանձնակի դաժան բռնության դրսևորումներ, որոնք իբրև որևէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Այս հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ 3 տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել ԼՂ-ի իրենց պատմական նախնիների հողում ապրող էթնիկ հայերի ինքնորոշումը և դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման կամ հայրենական պատերազմ և այդ գործողությունները պարունակել են խնտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ մարտական գործողությունների շրջանակում։ Պատերազմի հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։ Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր»։

Անդրադառնալով խնդրո առարկային՝ կոնվենցիայի կիրառելիության մասով պրոֆեսորը նշեց «Անձինք թիրախավորվել են հայազգի լինելու համար, և ոչ թե կոնվենցիայով նախատեսված այլ հիմքերով։ Ադրբեջանի կողմից խտրականության ապացույցներ տեսնելուց հրաժարվելն է անխուսափելի դարձնում նախադատավարական բանակցությունները կողմերի միջև»։

News.am