Ոսկեպարում, Փաշինյանի հետ հանդիպմանը, իրավիճակը լարվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոսկեպարում իրավիճակը լարվում է։ Տավուշ մեկնած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է մասնակիցների մուտքը դահլիճ։ Բազմաթիվ ոսկեպարցիների թույլ չեն տալիս մասնակցել հանդիպմանը, իսկ մասնակցելու թույլտվություն ստացածների մոտից էլ հավաքում են հեռախոսները։

 


Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ևս թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը, սահմանափակվել է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի մուտքը՝ դահլիճ։
Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

«Փաստինֆո»