2024-04-17 15:22
Լրատվական գործակալություններ
0
Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ Քննչական կոմիտեի դիմաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը վատացավ, նա ուշագնաց եղավ:
Նրան առաջին օգնություն ցուցաբերելու շտապեցին Ս. Վարդանյանին աջակցելու եկեծ քաղաքացիները, իսկ ավելի ուշ նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Նշենք, որ քննչական կոմիտեի մոտ հավաքված են ԱԺ պատգամավորներ, փաստաբաններ, բազմաթիվ քաղաքացիներ:
News.am