Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Մ Գորդոնը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հայտնում է Pasadena Now-ն։

«Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է համախմբվել և միանալ մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ հիշելու նրանց զոհված նախնիներին և հաստատելու, որ այս սարսափելի արարքը չպետք է կրկնվի», - ասել է քաղաքապետ Գորդոնը ապրիլի 15-ի քաղաքային խորհրդի նիստում։

Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանը նշել է. «Թեև մենք հիշում ենք անցյալը, բայց եկեք նաև նվիրվենք ավելի մեծ ապագա կառուցելուն՝ որպես մարդկության աննկուն ոգու վկայություն»:

News.am