Պեսկով․ Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ամսաթիվը իսկապես դեռ համաձայնեցված չէ ։ Պատճառն այն է, որ մեզ մոտ ընտրություններ էին, հիմա էլ երդմնակալության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Էրդողանն էլ խիտ ժամանակացույց ունի` ՏԻՄ ընտրություններ են եղել, ուստի գրաֆիկները երբեմն հեշտ չի լինում համաձայնեցնել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ դադար ունենք բարձր մակարդակի շփումներում»,- նշել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մշտական կապի մեջ է ռուս գործընկերոջ հետ:

Sputnik Արմենիա