Վարչապետը փախե՞լ է. Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ ավարտվել է

Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը մեկնել է Ոսկեպար: Շուրջ մեկ ամիս առաջ էր նա այնտեղ, եկել էր ասելու, որ չորս գյուղ է հանձնվելու Ադրբեջանին, ապա խոստացել, որ էլի կվերադառնա՝ ոսկեպարցիները նրան առաջարկներ էին հնչեցրել, որպեսզի պատասխանի դրանց:

Ոսկեպարում գտնվող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը։

«Ինձ նույնիսկ թույլ չտվեցին մի քանի տասնյակ մետրի վրա գալ հանդիպման վայր, որպեսզի հարցեր ու շփումներ չլինեն։ Հիմա, կարելի է ասել, փախչում է հանդիպումից։ Նա շատ արագ անցավ ու գնաց»,- ասել է Պետրոսյանը ուղիղ եթերում՝ հավելելով, որ ոչ բոլոր ոսկեպարցիներին են թույլ տվել մասնակցել հանդիպմանը, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել։

Verelq.am