Աշոտ Հարությունյան․ Հայաստանում պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսության վերջնական փլուզմանը

Պետական ​​քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ոչ մի համակարգ չի գործում, ոլորտը գտնվում է 18-19-րդ դարերի մակարդակի վրա։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Մենք ունենք պետություն, բայց տնտեսություն չունենք, իսկ առանց դրա պետությունը չի կարող զարգանալ։ Պետությունը պետք է դիմադրողականություն ունենա ֆորսմաժորային իրավիճակների և անվտանգության սպառնալիքների դեպքում։

Բացի դաշնակից պետությունների հետ համագործակցելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացումից, պետք է մտածել պարենային ապահովության մասին։

Ոչ մի այլ երկրում, որտեղ պատերազմ է, քաղաքաշինությունից կամ ոսկերչությունից չեն խոսում»,- նկատել է փորձագետը։

Նա գլխավոր խնդիր է անվանել անվտանգության, այդ թվում՝ պարենային աապահովության ամրապնդումը։

«2016 թվականը եղել է լավագույնը Հայաստանի գյուղատնտեսության պատմության մեջ։ Արդյունաբերության համախառն արտադրանքը գերազանցել է 1 տրիլիոն 212 մլրդ դրամի նշագիծը, այսինքն՝ ամբողջ տնտեսության ընդհանուր ցուցանիշի 13-14%-ը, իսկ վերամշակումը հաշվի առնելով՝ այս ցուցանիշը մոտեցել է 20%-ին։ Այն ժամանակ օգտագործվել է ավելի քան 300 հազար հեկտար վարելահող, իսկ այսօր իշխանությունները խոսում են ընդամենը 200 հազար հեկտարի մասին»,- եզրափակել է Հարությունյանը։

News.am