Կարեն Վրթանեսյան․ Շատ կարևոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա

Սամվել Վարդանյանի հետ այս լուսանկարը դեկտեմբերի 22-ին եմ արել։ Եկել էինք Նարեկ Մալյանի դատին, բայց դահլիճում տեղ չկար, մնացինք դրսում։ Այդպես էլ կանգնեցինք մինչև դատի վերջը, զրուցելով։

Սամվելն ինչքան որ հասցնում էր, փորձում էր քաղաքական դատերին ներկա լինել աջակցելու քաղբանտարկյալ մեր ընկերներին։

ԱՅՍՕՐ ժամը 19:00 Շենգավիթի դատարանում նիստ է, որով փորձելու են իշխանական բեսպրեդելի թիրախում հայտնված Սամվելին կալանավորել։

Ես գնալու եմ Սամվելին իմ աջակցությունը ցույց տալու համար։ Շատ կարևոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա։

Որպեսզի նիկոլաթուրքական օկուպացիոն համակարգը տեսնի, որ մեզ վախեցնել չեն կարող։

Ես գնալու եմ, ժամը 19:00-ին լինեմ դատարանի մոտ։

ՀԱՍՑԵ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարան, Շենգավիթ նստավայր

Երևան, Արշակունյաց պողոտա 24/1