Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ Է՝ ՉԿԱ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝ տարածաշրջանում չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն. լինի Կարսը, Էրզրումը և Տրապիզոնը, թե Լեռնային Ղարաբաղը»,-նշում է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Նրա խոսքով, սակայն դրանից ոչ միայն պատմական դասեր չի քաղում Հայաստանը, այլև Ռուսաստանը։

«Բայց այդ դասերը լավ սովորեցին Բաքվում, Անկարայում և ոչ միայն։ Սա մեզ համար ցուցանիշ պետք է լինի, որ այլ դերակատարների շահերը չպետք է գերագնահատել՝ սրա շուրջ դավադրության տեսություններ կառուցելով, հատկապես «նրանք եկել են, որ հանձնեն» ոգով։ Այդ դեպքում կարող էին ուղղակի չգալ, Երևանն արդեն հանձնել էր։

Բայց կարևոր է մեկ այլ ցուցանիշ.  եթե 2023 թվականին Հայաստանը ոտքի չկանգնեց պաշտպանելու Արցախը, ապա ուրիշ ոչ ոք չի կանգնի։ Հիմա սա արդիական է «անկլավների» համատեքստում»,-նշում է նա։

Panorama.am