Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց

Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում։ NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ղարաբաղում տեղակայված շուրջ 2000 խաղաղապահից բաղկացած մոտոհրաձգային բրիգադը պետք է կրակոց թույլ չտար։ Այնինչ Ադրբեջանը նախ զավթեց Լաչինի միջանցքը, ապա իրագործեց այսպես կոչված գործողությունը։

«Ղարաբաղի հայերը կարծում էին, որ ռուսներն այնտեղ կանգնած են ու ամեն ինչ պահելու են։ Բայց Ռուսաստանն առհասարակ ոչ մի բան չձեռնարկեց ու նույնիսկ նպաստեց այդ ամենին։ Ես դա լավ գիտեմ։ Դրա համար էլ հայերը փոխեցին Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն ու հրավիրեցին Արևմուտքին»,- նշել է գեներալը։

News.am