Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը

Արցախի Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղն Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից, հայտնել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Բնակավայրը կոչվել է Քարինտակ, քանի որ գտնվում է Շուշի քաղաքի ժայռերի անմիջապես ներքևում։ Այն հիմնադրվել է 18-րդ դարում:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարինտակը հերոսական դիմադրություն է ցույց տվել ադրբեջանցիներին: 1992 թվականի հունվարի 26-ին  Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ հայերը պարտության են մատնել ադրբեջանական զորամիավորումներին և ստիպել են նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարինտակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիներն գյուղն անվանել էին «Արյունոտ ձոր»:

2020 թվականի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո:


Armenia Today