2024-04-22 13:35
Լրատվական գործակալություններ
0
«Պատասխան եք տալու, էդ ականները մեր պապերն են դրել». Ոսկեպարում լարված է, թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել
Տավուշի մարզի սահմանային հատվածում, Ոսկեպարի մոտ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դեպի Վրաստան տանող ճանապարհը փակած բնակիչները թույլ չեն տալիս ականազերծման աշխատանքներ իրականացնել։
Ինչ-որ պահի քաղաքացիները վազեցին դեպի այն հատվածը, որտեղ, ըստ նրանց, ականազերծման աշխտանքներ են ուզում իրականցնել;
«Պատասխան եք տալու, հետ տվեք սաղին: Էդ ականներով մեր պապերն են պահել հողը, դուք չեք պահել: Ասա, թող դուրս գան էդտեղից»,-բորբոքված ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ դիմելոբվ ոստիկաններին:
Բնակիչները կոչ են անում, որ ականազերծում չարվի 7-րդ դարի եկեղեցու հարևանությամբ. «Եկել են եկեղեցին են քանդում։ Ով կողմ է ականազերծման, ուրեմը հողատու են»,- հայտնում են բնակիչները։
News.am