Հայ ժողովուրդը դեմ է տարածքներ հանձնելուն, ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն

Բոլոր վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

"90 տոկոսից ավելին:

Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:

Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:

Եկեք չկորցնենք այս հնարավորությունը: Մենք կարող ենք",- գրել է նա:

Verelq News