«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ճանապարհներ են փակել Լոռիում և Շիրակում

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները մի շարք մարդկանց հետ փակել են Օձուն–Ալավերդի և Գյումրի–Բավրա (դեպի Վերին Լարսի անցակետ տանող) ճանապարհները։

«Աջակցում ենք մեր տավուշցի ընկերներին, որոնք փորձում են պաշտպանել մեր հայրենիքը»,–ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ վերջին օրերին Տավուշի մարզում անընդհատ լարված իրավիճակ է։ Տավուշցիները բողոքում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին պայմանավորվածության դեմ։ Այսօր առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։

Sputnik Արմենիա