ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԸ ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ Է․ Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ինչով է առանձնահատուկ Տավուշի շարժումն․
- Չկա քաղաքական առաջնորդություն:- Շարժումը ցանցային ու տարերային է և չունի կազմակերպչական կենտրոն:-Չկա կոնկրետ պահանջ, սակայն կոնկրետ պահանջը բոլորի համար հասկանալի է՝ օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա:
Դրական ու բացասական կողմերը:
Դրական կողմ.
-չկա կազմակերպչական կենտրոն, ուրեմը ռեժիմը և իր արտաքին հովանավորները չեն կարող որևէ մեկի վրա ազդել՝ ձերբակալել, պայմանավորվել, կոմպրոմատներ կիրառել,- շարժման կիզակետում են հայտնվել երկու սրբազանները, որոնք չունեն քաղաքական նպատակներ, չեն պայքարում իշխանության համար, այսինքն չունեն անձնական ու կլանային մոտիվացիաներ:-Կուսակցություններն ու կլանները ետին պլան են մղվել:
Բացսական կողմ
- չկա քաղաքական օրակարգ, սակայն գոնե այս փուլում դա դրական դեր է կատարում: Հաջորդ քայլը պետք է լինի տարբեր ցանցային խմբերի կողմից կոորդինացիոն մարմին ստեղծելը, որը, բնականաբար, վերկուսակցական կլինի:
Կոչ՝ կուսակցությունները թող հեռու մնան, սակայն կուսակցականները, որպես անհատներ, ազատ է ինքնուրույն որոշելու իրենց մասնակցության չափը», - գրել է նա:
Verelq News