2024-04-22 19:14
Լրատվական գործակալություններ
0
Խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է. Շիրակի մարզի բնակիչները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը
Մեր ուղերձը տավուշցիներինն է, խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է: Այս մասին ասել է Շիրակի մարզում Բավրայի անցակետ տանող ճանապարհը ջակած քաղաքացիներից մեկը: Քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ հաջակցություն Տավուշում անցկացվող ակցիային:
«Իրականացրել ենք ակցիա, մեր աջակցությունը հայտնել ենք, սա եզակի ակցիա չէ, թողնում գնում ենք, բայց պարբերաբար լինելու է՝ հաջակցություն տավուշցիերին՝ Շիրակից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արդեն 3 օր է Տավուշի մարզում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ Տավուշի 4 գյուղի հատվածում սահմանազատված պետական սահմաններ ունենալու դեմ:
News.am