Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան

Փաշինյանը մոլագարի վարքագիծ է դրսեւորում հիմա՝ փորձելով  օր առաջ ավարտել տարածքների բռնազավթման եւ հանձնման Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Այս պահի դրությամբ կա ինչ-որ հանձնաժողովի արձանագրություն, որը ոչ մի իրավական ուժ չունի։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն իրավական ուժի մեջ մտած միջազգային  պայմանագրով, որը Հայաստանի Սահմանադրությամբ կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով:

Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ: Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը։ Այդ պաշտոնյան պետք է այդ գիծը գծի, բերի, ներկայացնի ժողովրդին, ժողովուրդն էլ իր որոշումն ընդունի։ Այստեղ տեղի է ունենում ժողովրդի իրավունքների բռնազավթում»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

News.am